Մեր մասին

EDMF

Հիմնադրամի պատմությունը, կառավարումը, գործընկերներն ու պաշտոնական փաստաթղթերը։

Հիմնադրամի գործունեության ժամանակագրություն

  1. 2025թ.

    Հիմնադրամը մեկնարկել է «Կրթություն և ճանապարհորդություն» նախագիծը՝ բոլոր մասնագետների մասնագիտական կարողունակությունների միջազգային չափանիշներով զարգացմանը խթանելու նպատակով։

  2. 2024թ.

    Հիմնադրամը ստորագրել է համագործակցության հուշագիր Europass Teacher Academy-ի հետ՝ համաեվրոպական համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

  3. 2023թ.

    Կազմակերպում է «Թվային մարտիկ» և «Պատանի դիվանագետ» հանրակրթական լրացուցիչ կրթական ծրագրերը Երևանի Հակոբ և Լյուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87 միջնակարգ դպրոցի 13–18 տարեկան սովորողների համար։

  4. 2023թ.

    Հուլիսին հիմնադրամի կողմից մշակված «Իրավագիտակից մանկավարժ» (մեկ կրեդիտ), «Թվային գրագիտություն մանկավարժների համար» (մեկ կրեդիտ) և «Հետազոտական աշխատանքների կազմակերպումը ուսումնադաստիարակչական գործընթացում» (երեք կրեդիտ) դասընթացները ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի 991-Ա/2 հրամանով երաշխավորվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով իրականացվող կրեդիտ համարժեքով դասընթացներ։

  5. 2023թ.

    Դեկտեմբերին մասնակցել է ՌԴ բարձրագույն կրթության նախարարության և МИРЭА տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպված «ԱՊՀ երկրներում երիտասարդ մասնագետների կարողունակությունների զարգացում» թեմայով համաժողովին։

  6. 2023թ.

    Նոյեմբերին մասնակցել է «Ինտերնետ հասարակության կառավարում» ՀԿ-ի կողմից կազմակերպված Ինտերնետ կառավարման 8-րդ համաժողովին։

  7. 2023թ.

    Նոյեմբերին մասնակցել է Հայաստանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ՌԴ կրթության նախարարության և МИРЭА տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպված «Երիտասարդների հակասոցիալական վարքը համացանցի ազդեցությամբ» տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպման աշխատանքներին, և տնօրենը պարգևատրվել է շնորհակալագրով։

  8. 2022թ.

    Հանրակրթական ուսումնական հաստատությունների նախաձեռնությամբ կազմակերպում է մանկավարժների շարունակական մասնագիտական կրթությանն ուղղված միջոցառումներ՝ մասնակիցների մասնագիտական կարիքի գնահատման արդյունքներով պայմանավորված։

  9. 2022թ.

    Հիմնադրամը իրականացրել է շուրջ 6300 մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ, վեբինարներ և սեմինարներ հետևյալ թեմաներով՝ «Ռեսուրսների կառավարում», «21-րդ դարի հմտությունների զարգացում», «ՀՀ հանրակրթության բնագավառի օրենսդրություն», «Թվային գրագիտություն մանկավարժների համար», «Հետազոտական աշխատանքների կազմակերպումը մանկավարժական գործընթացում», «Սովորողների ուսումնառության գնահատում», «Դպրոցի զարգացման ծրագրի մշակում և հաշվետվողականություն», «Մեծահասակների կրթության կազմակերպում», «Օրվա դասի պլանավորում», «Դասի վերլուծություն, հետադարձ կապ», «Խաչվող հասկացությունները ուսումնադաստիարակչական գործընթացում» և այլն։

  10. 2022թ.

    Իրականացրել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստումներ մոտ 150 մանկավարժների համար և արձանագրել գերազանց արդյունավետություն։

  11. 2022թ.

    Հուլիսին հիմնադրամի կողմից մշակված «Իրավագիտակից մանկավարժ» (մեկ կրեդիտ), «Թվային գրագիտություն մանկավարժների համար» (մեկ կրեդիտ) և «Հետազոտական աշխատանքների կազմակերպումը ուսումնադաստիարակչական գործընթացում» (երեք կրեդիտ) դասընթացները ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 22-ի 1359-Ա/2 հրամանով երաշխավորվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով իրականացվող կրեդիտ համարժեքով դասընթացներ։

  12. 2022թ.

    Դեկտեմբերին մասնակցել է ՌԴ կրթության նախարարության և МИРЭԱ տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպված «Կիբեռանվտանգություն. Երիտասարդների կողմից համացանցում իրականացվող գործողությունների կործանարար հետևանքները» թեմայով գիտաժողովին։

  13. 2022թ.

    Նոյեմբերին մասնակցել է ՌԴ կրթության նախարարության կողմից կազմակերպված ԱՊՀ երկրների երիտասարդների շարունակական կրթության կազմակերպման քաղաքականության նախագծի մշակման գործընթացին։

  14. 2022թ.

    Ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ 7 անդամից, որի հիմնադիր տնօրենն է Արմինե Գագիկի Մարտիրոսյանը։

  15. 2022թ.

    «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը հիմնադրվել և մայիսի 18-ին գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրասենյակում։

Համագործակցություն

Գործընկերներ

  • ՀՀ ԿԳՄՍ
  • Europass Teacher Academy
  • МИРЭА տեխնոլոգիական համալսարան
  • Հայ-ռուսական սլավոնական համալսարան
  • «Ինտերնետ հասարակության կառավարում» ՀԿ
  • Հանրակրթական ուսումնական հաստատություններ

Հոգաբարձուների խորհուրդ

Կառավարում

2022 թվականին ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ 7 անդամից։ Հիմնադիր տնօրենն է Արմինե Գագիկի Մարտիրոսյանը։

Փաստաթղթեր

Պաշտոնական նյութեր

  • Հիմնադրամի կանոնադրություն

    PDF

    Ներբեռնել
  • Տարեկան հաշվետվություն 2025

    PDF

    Ներբեռնել
  • Տարեկան հաշվետվություն 2024

    PDF

    Ներբեռնել
  • Ֆինանսական աուդիտի եզրակացություն

    PDF

    Ներբեռնել

EDMF

Արժեքներ

Գիտելիք

Ապացույց և մեթոդ՝ մանկավարժական պրակտիկայի կողքին։

Մարդ

Մանկավարժը, սովորողը և համայնքը կենտրոնում են։

Ավելի լավ ապագա

Երկարաժամկետ ազդեցություն, ոչ միայն մեկ միջոցառում։

Կառավարում

Փորձագետներ

Դասընթացավարներ, գրախոսներ և խորհրդատուներ՝ ըստ ուղղությունների։ Ցանցը բաց է նոր անդամների համար։

Դառնալ փորձագետ

Թիմ

Կարիերա

Թափուր աշխատատեղերը հրապարակվում են հայտարարություններում։ Կարող եք ուղարկել ինքնակենսագրություն՝ info@edmf.am։

Թափանցիկություն

Էթիկա և բարեվարքություն

Հետազոտությունը, գրախոսումը և ծրագրերի ընտրությունը ենթարկվում են բացության, շահերի բախման հայտարարման և մասնակիցների նկատմամբ հարգանքի կանոններին։

Թափանցիկություն

Բողոքների մեխանիզմ

Եթե ունեք բողոք ծրագրի, վճարման կամ վարքագծի վերաբերյալ, գրեք info@edmf.am՝ նշելով էջը և հանգամանքները։ Կպատասխանենք աշխատանքային օրերի ընթացքում։

Ուղարկել բողոք